Արևային լիզինգ
Ստացե՛ք ավելին արևից և Ամերիաբանկից՝ կրճատելով Ձեր ծախսերը
MAN ես գալիս բեռնատա՞ր
Արի՛ Ամերիաբանկ
Ագրոպարենային սարքավորումների
լիզինգ ՀՀ դրամով
Ամերիա Լիզինգ
Դուք ցանկանո՞ւմ եք Ձեր կազմակերպությունը համալրել նոր տեխնիկայով, ձեռք բերել հիմնական միջոցներ, ժամանակակից սարքավորումներ. ճիշտ ժամանակն է օգտվել ֆինանսական լիզինգի առավելություններից:
Ի՞նչ է լիզինգը
Լիզինգն իրենից ներկայացնում է գույքի ձեռքբերում լիզինգային պայմանագրով նախատեսված որոշակի վճարի դիմաց: Որոշակի պայմաններով և ժամկետով վերջինս փոխանցվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` լիզինգը ստացողի կողմից գույքի գնման իրավունքով:
Ամերիաբանկը լիզինգային ծառայություն է առաջարկում բոլոր տիպի արտադրական կազմակերպություններին, որոնք նվազագույնը 12 ամիս ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում և առևտրի ու ծառայության ոլորտների այն կազմակերպություններին, որոնք նվազագույնը 6 ամիս ունեն ՀՀ տարածքում գործող բիզնես և կարիք ունեն հիմնական միջոցների ֆինանսավորման:
Հնարավորություններ
Ամերիաբանկի կողմից առաջարկվող լիզինգային ծառայության միջոցով կարող է ֆինանսավորվել ամենատարբեր հիմնական միջոցների ձեռքբերումը.
Արդյունաբերական և արտադրական սարքավորումներ
Բժշկական սարքավորումներ
Տրանսպորտային միջոցներ և բեռնատարներ
Արևային էլեկտրակայաններ և ջրատաքացման համակարգեր
ՏՏ ոլորտի սարքավորումներ
Շինարարական տեխնիկա
Ագրոպարենային ոլորտի սարքավորումներ
Անշարժ գույք
Մենք առաջարկում ենք
Արևային լիզինգ
Ամերիաբանկն առաջարկում է լիզինգի ֆինանսավորման շահավետ պայմաններ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար՝ արևային էլեկտրակայանների և ջրատաքացման համակարգերի ձեռքբերման համար:
«Խնայող» լիզինգ
Ամերիաբանկը մեկնարկում է հատուկ պայմաններով ԴՐԱՄԱՅԻՆ լիզինգի նոր ծրագիր՝ նախատեսված հատուկ ՓՄՁ-երի համար։ Ծրագրի շրջանակում ՓՄՁ-ները կկարողանան օգտվել «Խնայող» լիզինգի մի շարք առավելություններից:
Ավտոլիզինգ
Թարմացրեք ձեր բիզնեսի ավտոպարկը Ամերիաբանկի ավտոլիզինգի օգնությամբ: Մենք առաջարկում ենք բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրանսպորտային միջոցներ ձեռք բերելիս օգտվել Ամերիաբանկի ավտոլիզինգի առաջարկից:
ՕլինքԼիզինգ
Ամերիաբանկը բոլոր իրավաբանական անձանց առաջարկում է Լիզինգի նոր տեսակ` ՕլինքԼիզինգ, երբ Բանկն իրականցնում է Ձեր կողմից ձեռք բերվող գույքի պարտադիր տարեկան ապահովագրությունը՝ միաժամանակ ազատելով միանվագ այլ ծախսերի ծանրաբեռնվածությունից` Ձեզ թողնելով միայն տարեկան տոկոսադրույքի վճարումը:
Էքսպրես լիզինգ
Ամերիաբանկը բոլոր իրավաբանական անձանց հիմնական միջոցների ձեռքբերման համար առաջարկում է ԷՔՍՊՐԵՍ ԼԻԶԻՆԳ` Բանկի կողմից մինչև 3 օր հաստատմամբ և առանց ֆինանսական վերլուծության:
Ագրոպարենային սարքավորումների լիզինգ
Ամերիաբանկը ՀՀ Ագրոպարենային Ոլորտի Սարքավորումների Լիզինգի Պետական Աջակցության ծրագրի շրջանակներում առաջարկում է ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգ հատուկ պայմաններով:
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ
Ամերիաբանկը մեկնարկում է պետական աջակցությամբ իրականացվող նոր հատուկ լիզինգի ծրագիր՝ նախատեսված գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար:
Լիզինգի առավելությունները
Չի պահանջում գույքի գրավադրում
Ձեռք բերվող գույքը ի տարբերություն սովորական վարձակալության դառնում է կազմակերպության սեփականությունը
Լիզինգի դեպքում կանխավճարի չափն ավելի ցածր է, քան վարկի դեպքում
Բանկը մատուցում է խորհրդատվական ծառայություն` նվազագույնի հասցնելով գույքի ձեռքբերման ռիսկը,անհրաժեշտության դեպքում առաջարկելով նաև համապատասխան վճարային գործիքներ
Ֆինանսական վարձակալության ընթացքում սարքավորումը կազմակերպության հաշվեկշռում հաշվառվում է և ամորտիզացվում` մասնակցելով շահութահարկի հաշվարկման նվազեցումներին
Եթե լիզինգի առարկան ՀՀ սահմանին ազատված է ԱԱՀ-ից, ապա լիզինգի տրամադրման գործընթացը ևս ազատվում է ԱԱՀ-ից
Հատուկ առաջարկ
Հատուկ Առաջարկ
Հատուկ առաջարկ
Հատուկ առաջարկ
Հատուկ առաջարկ
Հատուկ առաջարկ
Ամերիաբանկ - ՍՊԵՑՄԱՇ համատեղ լիզինգային արշավ շինարարական տեխնիկայի ձեռքբերման ոլորտում
Հատուկ առաջարկ
Հատուկ առաջարկ
Հատուկ առաջարկ
Հատուկ առաջարկ
Հատուկ առաջարկ
Լիզինգի դիմում-հայտի և ֆինանսական ցուցանիշների ներկայացում
Հաճախորդի ֆինանսական վերլուծություն
Լիզինգի հաստատում
Լիզինգի պայմանագրերի կնքում և գույքի հանձնում-ընդունում
Մատակարար ընկերություններին վճարում
Կապ
+37410561111
info@
Հասցե
Վ. Սարգսյան 2
Երևան 0010, ՀՀ
Ամերիաբանկ ՓԲԸ © 2021 | Թարմացված է առ 06.04.2021 թ., 12:03
Հարգելի այցելու,
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:
Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: