Ֆինանսական Լիզինգ | Խոշոր Բիզնեսի Համար | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
special icon
Գույքի սեփականություն

Ի տարբերություն սովորական վարձակալության` ձեռք բերվող գույքը դառնում է կազմակերպության սեփականությունը:

advise icon
Խորհրդատվություն

Մենք մատուցում ենք խորհրդատվական ծառայություն` նվազագույնի հասցնելով գույքի ձեռքբերման ռիսկը` անհրաժեշտության դեպքում առաջարկելով նաև համապատասխան վճարային գործիքներ:

percent icon
Շահութահարկի նվազեցում

Ֆինանսական վարձակալության ընթացքում սարքավորումը կազմակերպության հաշվեկշռում հաշվառվում է և ամորտիզացվում` մասնակցելով շահութահարկի հաշվարկման նվազեցումներին:

Ի՞նչ է Ամերիա լիզինգը

Ֆինանսավորման ժամանակակից և արդյունավետ եղանակները բացահայտելու ժամանակն է: Մենք առաջարկում ենք ընդլայնել Ձեր բիզնեսի հնարավորությունները և ստեղծել կայուն հիմք զարգացման և նոր հորիզոններ գրավելու համար:

Ամերիաբանկը Հայաստանի բանկային շուկայի լիզինգային ծառայություններ մատուցող առաջատար ֆինանսական կառույցներից մեկն է: Մենք առաջարկում ենք Ձեզ օգտագործել Ամերիաբանկի ֆինանսական լիզինգի հնարավորությունները և Ձեր նպատակների իրագործման ճանապարհին հասնել առավելագույն արդյունքների: 

Մենք լիզինգային ծառայություն ենք առաջարկում առևտրի ու ծառայության ոլորտների այն կազմակերպություններին, որոնք ՀՀ տարածքում գործունեություն են ծավալում նվազագույնը 6 ամիս, ինչպես նաև նվազագույնը 12 ամիս ձեռնարկատիրական գործունեություն ծավալող արտադրական կազմակերպություններին, որոնք ունեն հիմնական միջոցների ֆինանսավորման կարիք ունեն: 

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Առանց գույքի գրավադրման

Ավելի ցածր կանխավճար, քան վարկի դեպքում

ՀՀ սահմանին ԱԱՀ-ից ազատված լինելու դեպքում լիզինգի տրամադրում առանց ԱԱՀ-ի*

      *օրենքով սահմանված դեպքերում

Լիզինգի տեսակները

sun icon
Արևային լիզինգ

Մենք առաջարկում ենք լիզինգի ֆինանսավորման շահավետ պայմաններ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին արևային էլեկտրակայանների և ջրատաքացման համակարգերի ձեռքբերման համար:

saving icon
Խնայող լիզինգ

Ամերիաբանկը մեկնարկում է հատուկ պայմաններով դրամային լիզինգի նոր ծրագիր՝ նախատեսված հատուկ ՓՄՁ-երի համար։ Ծրագրի շրջանակում ՓՄՁ-ները կկարողանան օգտվել լիզինգի մի շարք առավելություններից:

tree icon
Ագրոպարենային սարքավորումների լիզինգ

ՀՀ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում մենք առաջարկում ենք ձեռք բերել ագրոպարենային ոլորտի սարքավորումներ հատուկ պայմաններով:

time icon
Էքսպրես լիզինգ

Մենք առաջարկում ենք բոլոր իրավաբանական անձանց հիմնական միջոցներ ձեռք բերելիս օգտվել Էքսպրես լիզինգի ֆինանսավորման առավելություններից. Բանկի կողմից մինչև 3 օր հաստատում` առանց ֆինանսական վերլուծության:

tractor icon
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ

Ամերիաբանկը մեկնարկում է պետական աջակցությամբ իրականացվող նոր հատուկ լիզինգի ծրագիր՝ նախատեսված գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար:

tractor icon
Ստանդարտ լիզինգ

Առաջարկում ենք օգտվել դասական լիզինգի տարբերակից, որը տրամադրվում է իրավաբանական անձանց և ԱՁ-ներին` առանց գույքի գրավադրման և ավելի ցածր կանխավճարով, քան վարկի դեպքում:

tractor icon
Լիզինգ`  «Արտադրողականության խթանման միջոցառում» ծրագրի ներքո

Լիզինգի այս ծրագրով ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը կարող են ձեռք բերել նոր մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր:

Թարմացված է 07.10.2021, 10:37