thumbnail image
Ամերիա Լիզինգ Գլխավոր էջ
Ամերիա Լիզինգ Գլխավոր էջ
  • Գլխավոր
  • Պայմաններ
  • Հատուկ առաջարկներ
  • …  
    • Գլխավոր
    • Պայմաններ
    • Հատուկ առաջարկներ
Կապ
Ամերիա Լիզինգ Գլխավոր էջ
Ամերիա Լիզինգ Գլխավոր էջ
  • Գլխավոր
  • Պայմաններ
  • Հատուկ առաջարկներ
  • …  
    • Գլխավոր
    • Պայմաններ
    • Հատուկ առաջարկներ
Կապ
Ամերիա Լիզինգ Գլխավոր էջ
  • Գլխավոր
  • Պայմաններ
  • Հատուկ առաջարկներ
  • Search
    • Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության պայմաններ

      Ամերիաբանկն առաջարկում է պետական աջակցությամբ իրականացվող հատուկ լիզինգի ծրագիր՝ նախատեսված ագրոպարենային ոլորտի սարքավորումների ձեռքբերման համար:

       

      Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության 2018 թ. հուլիսի 19-ի նիստի N893-Լ որոշմամբ հաստատված ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի («Ծրագիր») շրջանակում։

       

      Ծրագիրը նպատակ ունի խթանել ագրոպարենային, այդ թվում` ագրովերամշակման ոլորտի զարգացումը: Լիզինգի պայմանագիրը կնքվում է մինչև 8 տարի ժամկետով, իսկ տոկոսադրույքի մի մասը սուբսիդավորվում է` լիզինգից օգտվելը դարձնելով առավել շահավետ:

      Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցություն

      Ծրագրի շրջանակում առաջարկում ենք ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԼԻԶԻՆԳ հետևյալ ոլորտի արտադրողների համար․

      Բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն

      Սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ

      Գինեգործություն, գինեգործական սարքավորումներ

      Աղբյուրի ջրի, գարեջրի, հյութերի և այլ ըմպելիքների արտադրություն

      Պահածոների արտադրություն

      Ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն

      Լիզինգի պայմանները*

      *Սույն պայմանները կիրառելի չեն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի շրջանակում տրամադրվող լիզինգի դեպքում:
      ** Լիզինգի առարկայի արժեքը ներառում է լիզինգի առարկայի ձեռքբերման գինը, լիզինգի առարկայի ՀՀ ներմուծման հետ կապված ծախսերը (տեղափոխում, այդ թվում` տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծում, ավելացված արժեքի հարկ և այլն):
      *** Ֆինանսավորման ժամկետը կախված են գործարքի ռիսկայնությունից, ձեռք բերվող գույքի տեսակից և բիզնեսի առանձնահատկություններից: Լիզինգի տոկոսադրույքը կախված է նաև ֆինանսավորման ժամկետից
      **** Տուժանքի (տույժի և/կամ տուգանքի) փաստացի կիրառման դեպքում Տուժանքի տարեկան դրույքաչափը և/կամ Տուժանքների հանրագումարի չափը գործում է ՀՀ օրենսդրությամբ նշված թույլատրելի առավելագույն չափերի սահմաններում:
      ***** Այն դեպքում, երբ կառուցվածքը (կոնստրուկցիան) կազմում է լիզինգով ձեռք բերվող տեխնոլոգիական սարքավորման անբաժանելի մաս, ապա կառուցվածքը կարող է դիտարկվել որպես լիզինգի առարկա

      Նախկին պայմաններ

      Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության պայմաններ (ուժի մեջ է 07.10.2019թ.-ից մինչև 16.07.2020թ.)

      Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության պայմաններ (ուժի մեջ է 16.04.2019թ.-ից մինչև 06.10.2019թ.)

    Կապ

    +37410561111

    info@ameriabank.am

    Հասցե

    Վ. Սարգսյան 2

    Երևան 0010, ՀՀ

    Ամերիաբանկ ՓԲԸ © 2021 | Թարմացված է առ 24.07.2020 թ., 15:44


    Հարգելի այցելու,

    Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

     

    Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

     

    Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

      Նամակ
      Զանգ
      Հասցե
    Cookie Use
    We use cookies to ensure a smooth browsing experience. By continuing we assume you accept the use of cookies.
    Learn More