Լիզինգի առարկայի նկատմամբ ներկայացվող պահանջներ Լիզինգի առարկան կարող է ձեռք բերվել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից` թե առաջնային և թե երկրորդային շուկաներից
Լիզինգառուի նկատմամբ ներկայացվող պահանջներ

Ընկերությունը պետք է լինի գործող

  • վերջին 6 ամսվա ընթացքում, եթե Ընկերությունը գործունեություն է ծավալում առևտրի և /կամ/ սպասարկման և /կամ/ ծառայությունների ոլորտներում
  • վերջին 12 ամսվա ընթացքում, եթե Ընկերությունը գործունեություն է ծավալում արտադրության ոլորտում
Ժամանակացույցով սահմանված ժամկետից շուտ մայր գումարի վճարում*** Վաղաժամկետ մարված Մայր գումարի նկատմամբ հաշվարկվում է միանվագ 0.5%, եթե վաղաժամկետ մարումը կատարվել է Լիզինգի տրամադրումից հետո առաջին 6/վեց/ ամսվա ընթացքում:
Տույժ` Լիզինգի մայր գումարի և/կամ Տոկոսադրույքի մարման պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Տույժ`ժամկետանց Լիզինգի և/կամ ժամկետանց Տոկոսագումարի 0,13 չափով կետանցի /պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետների խախտման/ յուրաքանչյուր օրվա համար:
Լիզինգի մարումները Ամսական, եռամսյակային, պայմանագրային
Լիզինգի տրամադրման վճար Լիզինգի գումարից միանվագ 0,5-1%, առավելագույնը` 500,000 ՀՀ դրամ
Կանխավճար

Նվազագույնը 15%

Կանխավճարի/Լիզինգի գումար հարաբերակցությունը` 15/85%

Ապահովություն
  • Լիզինգառուի տնօրենի և/կամ հիմնադրի և/կամ այլ անձի/ երաշխավորություն,
  • Գույքի/իրավունքի գրավ` ըստ պահանջի
Լիզինգի ժամկետ շարժական գույք ձեռք բերելու նպատակով* 6 ամսից 5 տարի
Լիզինգի ժամկետ անշարժ գույք ձեռք բերելու նպատակով* 1 –ից մինչև 10 տարի
Արտոնյալ ժամկետ Պայմանագրային
Լիզինգի տոկոսադրույքը*

ՀՀ դրամ` 11% (Փաստացի տոկոսադրույքը` 13.7 % - 15.5%)

ԱՄՆ դոլար` 8% (Փաստացի տոկոսադրույքը` 8.8% - 11.6%)

Եվրո` 6% (Փաստացի տոկոսադրույքը` 6.6% - 9.4%)

Ապահովագրություն Պարտադիր, Լիզինգի ողջ ժամկետի ընթացքում, ժամկետի առաջին տարին՝ Լիզինգի առարկայի ողջ արժեքի չափով, հաջորդ տարիներին՝ Լիզինգի մայր գումարի մնացորդից ոչ պակաս չափով
Լիզինգի պայմանների վերանայման հայտի/դիմումի ուսումնասիրման վճար** 500,000 ՀՀ դրամ
Լիզինգի ձևակերպման վայր Բանկ